#Ուխտագնացության_օրագիր 21.09.25 #Մաթևոսյան_90 Հայրենիքը այս թխկին է, որի տերևը գուցե ուրիշ երկրի դրոշին կտեսնես։ Հայրենիքը ոլոր, ցեխոտ, դժվարանցանելի ճամփան է, որ ետ նայելիս ասացիր․ «Չեմ հավատում, որ մենք դա հաղթահարեցինք», իսկ քո խմբավարը կողքիցդ անցավ ու ժպտաց․ «Ճանապարհ տվեք հավատացողներին»։ Հայրենիքը այն գայլերի ու շնագայլերի, հովազի, եղնիկի, արջի անտառն էր, որտեղով անցար ու նրանց մասին լիքը բաներ քեզ պատմեցին։ Հայրենիքը քո մեծ գրողի տունն էր, տան բակում քեզ դիմավորող խնձորենին, որ իմացար տնկել է նրա Իգնատ հայրը։ Ու որպես պարգև համտեսեցիր։ Հայրենիքը այն մեծ շունն էր՝ Բոբը, ով հատ-հատ բոլորիդ հետ ծանոթացավ, ում դու էլ սիրեցիր։ Հայրենիքը գրողի անունը կրող դպրոցն էր, նրա զանգը, անձրևից թրջված ու արևով ողողված բացատը։ Հայրենիքը քո ժպտացող աչքերն են, և «Հայրենիքը դու ես»՝ ասում էր քո գրողը, ում փոքր հայրենիք դու երեկ ուխտի եկար։ Շնորհավոր՝ Անկախության օր։
Ուխտագնացություն Ահնիձոր 21.09.25
21 սեպտեմբերի, 2026 թ. — 21 սեպտեմբերի, 2026 թ.

Պատկերասրահ




















































