ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԳրական Արխիվ
Դեպի Ահնիձոր մշակութային-ճանաչողական արշավներ- ուխտագնացություններ

Դեպի Ահնիձոր մշակութային-ճանաչողական արշավներ- ուխտագնացություններ

«․․․ Սկսեմ նրանից, ինչից պիտի սկսեի»

Գրողին ճանաչելու ճանապարհը սկսվում է այնտեղից, որտեղ սկիզբ է առել նրա աշխարհը։

Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն–թանգարանը նախաձեռնում է պարբերական մշակութային-ճանաչողական արշավներ Երևանից դեպի Ահնիձոր՝ գրողի փոքր հայրենիք։ Արշավների նպատակն է մասնակիցներին ծանոթացնել այն միջավայրին, բնաշխարհին և մշակութային տարածքին, որտեղ ձևավորվել է Հրանտ Մաթևոսյանի աշխարհընկալումը և ծնվել նրա գրական տիեզերքը։

Արշավի ծրագիր՝ժամանակացույցը մոտավոր

08:00

Մեկնում Երևանից

11:30–12:00

Ժամանում Ահնիձոր

12:00–13:30

Այց Հրանտ Մաթևոսյանի հայրական տուն և հուշավայր, զրույց գրողի կյանքի, ստեղծագործության և Ահնիձորի նշանակության մասին

13:30–14:30

Լոռեցու ավանդական հյուրասիրություն

14:30–16:00

Գրական ընթերցումներ բաց երկնքի տակ, հատվածներ Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործություններից, քննարկումներ

16:00–17:30

Քայլարշավ գյուղում և շրջակայքում. «Մաթևոսյանի աշխարհը տեղանքի մեջ» թեմայով ճանաչողական շրջայց

17:30–18:00

Ամփոփիչ հանդիպում, ազատ զրույց

18:00

Մեկնում Երևան

21:00–21:30

Վերադարձ Երևան

Լուսանկարներ

Լուսանկարը՝ Սիրուշ Քառյանի։
Լուսանկարը՝ Սիրուշ Քառյանի։
Լուսանկարը՝ Սիրուշ Քառյանի։
Լուսանկարը՝ Սիրուշ Քառյանի։
Լո

Արշավի գաղափարը

Ահնիձորը Հրանտ Մաթևոսյանի գրական աշխարհի ակունքն է։ Լոռվա այն եզակի վայրերից է, որտեղ մինչ օրս պահպանվել են գրողի ստեղծագործություններում ապրող բնության, հիշողության և մարդկային հարաբերությունների կենդանի շերտերը։ Եվ այս ճանապարհորդությունը հնարավորություն է անցնելու այն արահետներով, տեսնելու այն բնաշխարհը և զգալու այն միջավայրը, որտեղ ձևավորվել է գրողի աշխարհընկալումը։

Մաթևոսյան Կենտրոնի նախաձեռնած «Սկսեմ նրանից, ինչից պիտի սկսեի…» արշավ-ուխտագնացության նպատակը Երևանի և Ահնիձորի միջև մշտական մշակութային կամուրջը ստեղծելն է՝ գրողի հայրենիքը դարձնելով հանդիպման, ճանաչման և մշակութային երկխոսության կենդանի տարածք։

Միանալ Ուխտագնացությանը

Գրանցվելու կամ հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք մեզ կամ գրեք սոցիալական ցանցերում:

Loading Map...