Խոսք վաղվա համար
Հիմնադրամի գործունեության առանցքն է Հրանտ Մաթևոսյանի գրական և մտավոր ժառանգության պահպանումը, ուսումնասիրությունը և հանրայնացումը։ Մեր նպատակը գրողի խոսքը նոր սերունդներին փոխանցելն է, այն ժամանակակից մշակութային կյանքի կենդանի մասը և միջազգային մշակութային երկխոսության կարևոր բաղադրիչ դարձնել։
Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր նոր հրատարակություն, թարգմանություն, յուրաքանչյուր կրթական ծրագիր և ընթերցող Մաթևոսյանի խոսքի շարունակությունն են։ Հիմնադրամի առաքելությունն այդ շարունակականությունն ապահովելն է՝ կապելով անցյալի ժառանգությունը վաղվա մշակույթի հետ։