Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանը գտնվում է Երևանում։ Այն նվիրված է մեծ գրողի կյանքին և ստեղծագործությանը։
Ես սպասում եմ, թե երբ պետք է բացվեն այդ հրաշալի տան դռները։ Իրականում այն ոչ միայն թանգարան է, այլև Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոնն է, որի ներկայությամբ կկարողանանք հավասարվել քաղաքակիրթ այն երկրներին, որտեղ գիտեն մեծարել իրենց մեծերին։ Ես եղել եմ շատ երկրներում, որտեղ պահպանում են հետքերն իրենց մեծերի, որոնց հիշատակը պահելով են նաև սերունդներ կրթում։