ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԳրական Արխիվ
Վերադառնալ ցանկին

Մաթևոսյան 90 -գիտաժողով Վ.Բրյուսովի անվան համալսարանում

24 հոկտեմբերի, 2026 թ. — 24 հոկտեմբերի, 2025 թ.
Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան
Մաթևոսյան 90 -գիտաժողով Վ.Բրյուսովի անվան համալսարանում

Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակի տարում Վ.Բյուսովի Պետհամալսարանն այս անգամ հավաքել էր գիտաժողով` նվիրված

մարդուն, ում խոսքը հայրենի երկրի ձայնն էր, գիրը` գոյի կենդանի հյուսվածք։

«…Իսկ Հրանտն արդեն գրել է ձիու մասին, գոմեշի մասին ու թե ինչ է մտածում լուսնալույսի մեջ մեռած շունը, գայլի մասին ու մի քիչ էլ արջի մասին է գրել և հիմա տախի մասին է գրում... ՄԱՍԻՆ չէ` հենց իրենց գրելն է իր խնդիրը: Վրձնելը»: Դավիթ Մաթևոսյանն իր ողջույնի խոսքում հիշեց ռուս մեծանուն գրող Անդրեյ Բիտովի խոսքը` նշելով` Հրանտով մեր ԵՍ-ը ԵՍ է դառնում, իսկ ՊԱՐԻՍՊԸ ԱՄՈՒՐ։

Համալսարանն այդ գիտակցումով էր ողողվել։ Մաթևոսյանական տիեզերքը քարտեզագրել էր և Հայաստանը՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, Իջևան։ Գրողի խոսքը միացրել տարբեր քաղաքների, տարբեր սերունդների մարդկանց։

Գիտաժողովի ավարտին համալսարանի ռեկտոր պարոն Գյուրջինյանն իր խոսքում նշեց` «Մյուս տարի էլ Մաթևոսյանի 91-ամյակն է։ Եվ ոչինչ չի փոխվում․ նրա գործը շարունակվելու է։

Մեր համալսարանի մթնոլորտը նրանով է լցված»։ Այս համալսարանն իր տանիքի տակ տիեզերքի մի մասնիկ է կապել և ուսանողները դրա մասնակիցն են։ Սա արդեն բանի շարունակություն է՝ ակադեմիական հիմքով ու նվիրյալությամբ։ Օտար լեզուների համալսարանն աշխարհին հարաբերվում է առաջինը իր Մեծի լեզվով։ Ամենաարժանի կերպով...

Երանի այն ուսանողին, ով ներշնչված պիտի բացահայտի այս տիեզերքը։ Մեր խոնարհումը սիրելիներ` բոլորիդ, Հրանտի կենդանի խոսքի բանասացներիդ։

--

Լուսանկարները` Վ.Բրյուսովի Պետհամալսարանի ֆեյսբուքյան էջից։

Պատկերասրահ