Այստեղ կարող եք ծանոթանալ Մաթևոսյանի գրական աշխարհին, նրա մտորումներին և այն արժեքներին, որոնք նա փոխանցել է սերունդներին:

Ընտրված երկեր
Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործական ժառանգության առանցքային գործերը:
Բաց երկնքի տակ հին լեռներ
«Մեր վազքը» Երևան | 1978 | Սովետական գրող | undefined
Մեր մայրերը հունձ էին անում ու լաց էին լինում։ Ձիերին տարել էին տատերազմ— եզների հետ բանում էին ու լաց էին լինում։ Գուլպա էին գործում ու լաց էին լինում։ Հետո լուռ էին լաց լինում, հետո երգելով էին լաց լինում։ Երգելով լաց էին լինում և լացի մեջ ասում էին «Շաքրոո՜»։ «Մարտիրո՜ս», «Շաքրո՜», «Պիո՜ն», «Գիքո՜ր»։ Մենք նրանց լավ չէինք տեսել, մենք նրանց չէինք հիշում, մեր մայրերը լացոտ երգի միջից ասում էին «Շաքրոո՜», և մեր սիրտը լցվում էր մի տեսակ տխուր ուրախությամբ, մի տեսակ թախծոտ ուժեղությամբ, ինչ-որ ծանր հույսով։ Դեղին, խշշան արտերում թուխ, մերկ տղերքը հնձի էին եղել՝ նրանց տարել էին պատերազմ, գերմանական տանկերի դեմ։ Փափուկ սարերի մերկ երամակները քշել էին պատերազմ, գերմանական տանկերի դեմ։ Մերկ այդ երամակից ոչ մի ձի ետ չեկավ։ Տղերքից մի երկուսը եկան, և մեր մայրերը լաց էին լինում և լացի միջից ասում էին. «Անդրանիկն եկավ, Շաքրոոո՜»։
«Եվ դժվար է շարունակելը, և անհրաժեշտ է շարունակելը»
«Ես ես եմ» Երևան | 2005 | Ոսկան Երևանցի | 2002
– ...Ձեր կարծիքով՝ այսօր մեզ ամենից շատ ի՞նչ է պետք:
Հացը
«Մեր վազքը» Երևան | 1978 | Սովետական գրող | undefined
Իմ հայրիկը կացինն առել, գնում էր գոմ սարքելու։ Իմ մայրիկը գոգնոցը կապել, գնում էր հանդ՝ կարտոֆիլ հավաքելու։ Իմ հորեղբայրը եղանն ուսել, գնամ էր սարերում խոտ դիզելու։ Բակում, արևի տակ, ես նստել էի կոճղին և հաց ուտելով կարդում էի քաջագործությունների մասին մի գիրք։
Մեր միջոցառումները
Միացե՛ք մեզ





.webp&w=3840&q=75)
.webp&w=3840&q=75)