ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԳրական Արխիվ
Վերադառնալ ցանկին

Մենք ենք, մեր սարերը

16 հոկտեմբերի, 2026 թ. — 16 հոկտեմբերի, 2024 թ.
Մենք ենք, մեր սարերը

Հայկական կինոլեզվի աշխարհագրությունն ընդլայնվում է․ «Մենք ենք, մեր սարերը»` անմահ ֆիլմը, այժմ ունի նաև իտալերեն ենթագրեր։ Հոկտեմբերի 16-ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեի բացման հանդիսավոր արարողությունը, որի խորհրդանշական ավարտը դարձավ ֆիլմի ցուցադրությունը՝ նոր՝ իտալերեն թարգմանությամբ։ Համալսարանի ռեկտոր պարոն Գյուրջինյանը, դիմելով Իտալիայի դեսպանին, ԿԳՄՍ փոխնախարարին, հյուրերին և ուսանողներին, ընդգծեց, որ այս թարգմանությունը նվիրվում է Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակին։ Նրա խոսքով այս տարին համալսարանի համար Մաթևոսյանական է։ Ֆրանսերենից հետո խոստացել էին անել իտալերեն: Խոստումը կատարված է, հաջորդը՝ գերմաներենն է։ Իտալիայի դեսպանը հիշեցրեց մի միտք, որը լիովին համահունչ է Հրանտ Մաթևոսյան Կենտրոնի «Կրթությունը մշակույթով»․կարգախոսին՝ «Ամեն կրթության հիմքում կարևոր է մշակույթի դերը»։ Հետաքրքրական է, որ հենց Իտալիայում, դեռևս 1976-ին՝ Սան Ռեմոյի փառատոնում, իտալական Unita թերթը գրում է. «Սան Ռեմոյի լավագույն ճանաչված ֆիլմը` «Մենք ենք, մեր սարերը», զարմացնում է իր բանաստեղծականությամբ և կենսական ուժով»։ Կրթությունը սկսվում է ժողովուրդի սեփական մշակութային ժառանգության ճանաչումից և տեր կանգնելուց։ Իսկ ա'յս ժառանգությունը, լինելով խորապես հայկական, վաղուց է համաշխարհային մշակույթի մաս։ «Մենք ենք, մեր սարերը» այլևս խոսում է նաև իտալերեն։ Սա հիշեցում է, որ Հրանտ Մաթևոսյանի ճշմարիտ խոսքը շարունակում է իր ճանապարհը՝ մի լեզվից մյուսը, մի սերնդից մյուսին՝ որպես հավատ մշակույթի ուժին և մարդու աշխարհին։

Պատկերասրահ

Մենք ենք, մեր սարերը
Մենք ենք, մեր սարերը
Մենք ենք, մեր սարերը
Մենք ենք, մեր սարերը
Մենք ենք, մեր սարերը
Մենք ենք, մեր սարերը
Մենք ենք, մեր սարերը
Մենք ենք, մեր սարերը
Մենք ենք, մեր սարերը
Մենք ենք, մեր սարերը
Մենք ենք, մեր սարերը
Մենք ենք, մեր սարերը
Մենք ենք, մեր սարերը