ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԳրական Արխիվ
Վերադառնալ ցանկին

Ուխտագնացության օրագիր, Ահնիձոր

13 սեպտեմբերի, 2025 թ. — 13 սեպտեմբերի, 2025 թ.
Ուխտագնացության օրագիր, Ահնիձոր

Ահնիձոր, Մաթևոսյանական ուխտագնացության օրագիր-13.09.25 Բացահայտում 1․ Երեխաները զարմանքով իմացան, որ գյուղի հիմնադիրներից մեկը հենց Մաթևոսյանի հոր` Իգնատի Օհանես պապն է եղել` Մաթևոսյանների տոհմի նահապետը։ Նրանց համար անսպասելի էր, որ գրողը գրականության մեջ նույնքան հիմք է դրել, որքան իր պապը՝ գյուղում։ Բացահայտում 2․ Տանը, եղբայրների լուսանկարների կողքին տեսան Թումանյանի նկարը։ Միանգամից հարց բարձրացրին՝ ինչու է նա այնտեղ։ Պատմությունն իմանալուց հետո երեխաներից մեկը ժպտալով ամփոփեց. — Փաստորեն, լավ գրողները Լոռիում են ծնվում։ Բացահայտում 3․ Երեխաների համար նորություն էր, որ Մաթևոսյանի մյուս եղբայրներն էլ տաղանդավոր մարդիկ են եղել։ Հետաքրքրությամբ լսեցին Հրաչօ Մաթևոսյանի մասին և որոշեցին՝ պիտի ընթերցեն նաև նրան։ Բացահայտում 4․ «Կանաչ դաշտը» քննարկելիս պարզվեց, որ ստեղծագործությունը խորությամբ են ընկալել։ Ասացին, որ հիմքում մայրության գաղափարն է, և որ այնտեղ չար կերպարներ չկան։ Բացահայտում 5․ Գյուղ մտնելիս հարցրին. — Բա գյուղը ո՞ւր է։ Բացահայտում 6․ Երբ իմացան, որ գյուղի դպրոցում ընդամենը 12 աշակերտ կա, մտածեցին՝ երևի այդ դպրոցի միակ ուսուցիչն էլ իրենց ուղեկցորդն է։ Բացահայտում 7. Գյուղի խոճկորներ ու խոզերը. երեխաների համար գյուտ էր, որ ընտանի էս կենդանիներն էդքան ձայնավոր են։ Բացահայտում 8. Ահնիձորի երեք երեխաները, որ միացան ուխտագնացությանը, շուտով մտերմացան մյուսների հետ։ Օրը մնաց որպես բացահայտումների, զարմանքի ու լուսավոր ժպիտների օր։ Վստահ ենք, Մաթևոսյանի հայրենիք եկած ուխտավորները հիմա ավելի պիտի սիրեն և իրենց հայրենիքը և մեծ գրողին։ «Սերը սկսվում է ճանաչումից»(Հ.Մ.), #կրթությունը`_մշակույթից։ Լուսանկարները` մեր չքնաղ ուղեկցորդ Սիրուշ Քառյան -ի։

Պատկերասրահ

Ուխտագնացության օրագիր, Ահնիձոր
Ուխտագնացության օրագիր, Ահնիձոր
Ուխտագնացության օրագիր, Ահնիձոր
Ուխտագնացության օրագիր, Ահնիձոր
Ուխտագնացության օրագիր, Ահնիձոր
Ուխտագնացության օրագիր, Ահնիձոր
Ուխտագնացության օրագիր, Ահնիձոր
Ուխտագնացության օրագիր, Ահնիձոր
Ուխտագնացության օրագիր, Ահնիձոր
Ուխտագնացության օրագիր, Ահնիձոր
Ուխտագնացության օրագիր, Ահնիձոր