«Մենք ենք մեր սարերը» ֆիլմը ձեռք բերեց մի նոր տուն՝ գերմաներեն խոսքը։
Բրյուսովի համալսարանը հերթական անգամ ապացուցեց՝ երբ խոստանում է, իրականացնում է։ Պարոն Գյուրջինյանի լուսավոր ժպիտը հենց դա է խորհրդանշում։
Երեք նուրբ աղջիկ` Զոյա Մարտիրոսյանը, Ռուզաննա Կոսոյանը, Ցողիկ Ոսկանյանը իրենց ղեկավարի` դոցենտ Լիանա Սաֆարյանի հետ, ձեռք ձեռքի տվեցին ու սկսեցին Մաթևոսյանի խոսքի մեծ ճանապարհորդությունը։
Բացեցին բառարաններ, դիմեցին Շեքսպիրին, քանի որ Մաթևոսյանի հովիվը Օթելլոյի շնչով է արտասանում իր «Հալեպը, Հալեպը…»։ Գտան լեզվակիր խմբագիր`Շտեֆանի Շտայներին, որ պահեն բառի կենդանությունը։
Այսպիսով , դեկտեմբերի 5-ին Բրյուսովի համասարանում տոն էր նրանց համար, ովքեր հավատում են`մեծ արվեստը ապրում է սահմաններից անդին։ Ապրում հավատարիմ հանդիսատեսի համար`
երեկ, այսօր, վաղը։










