Մեծի տարեդարձն է։
Գրողի, ով գրականությունից պահանջում էր ավելին, քան խոսք։
Ով որոնում էր «մոնումենտալ մարդուն»։
Այս օրերին մեր Կենտրոնը ստացավ կարևոր նվեր քանդակագործ Ռաֆայել Ջավախյանից։
«Հրանտ Մաթևոսյան, կերպարային կիսանդրի»-ն այլևս իր տանն է՝ Հրանտ Մաթևոսյան Կենտրոնում։
«Ասված է, որ գրականությունը կարոտ է։ Քարեդարյան անձավների կարոտ, ապագայի կարոտ, ազատության, բնության... ամե՜ն, ամեն ինչի կարոտն է գրականությունը։ Եղածի և չեղածի, լինելիքի և անհնարինի կարոտը, լավի՛ կարոտը։ Եթե լավը կա՝ ավելի լավի կարոտը։ Գրականությունը օպոզիցիայի մեջ է կյանքի հետ թեկուզ և լավ կյանքի հետ լավի ի՛ր դիրքերից. այլապես նա կկորցներ անվերջ հեղափոխական իր բնավորությունը, կկտրեր իր կապը կյանքի հետ և կմեռներ։ Հիմա, երբ մարդկային բանականությունը սանձազերծվել է կաշկանդումներից և բացարձակ հաղթարշավի է գնում, երբ թվում է, թե աշխարհը հասել է գրականության երազած հեռուներին,- գրականությունը ներբողո՞ւմ է կյանքը։ Ամենևին։ Գրականությունը փնտրում է մոնումենտալ մարդուն»։

