Ով է Մաթևոսյանը։
Ինչ ճանապարհ անցավ առաջին գործից հետո։
Ինչ ժառանգություն թողեց։
Ինչ դեր ու կշիռ ունի գրականության մեջ։
Ինչպես հասկանալ բարձր գրականությունը։
Եվ ո՞վ է սահմանում գրականության «կանոնը»։
Այս ամենի մասին և ավելին երեկ, նոյեմբերի 7-ին, Խնկո Ապոր գրադարանում պատանիների հետ զրուցեցին Դավիթ Մաթևոսյանն ու Հովհաննես Հովակիմյանը։
Եվ եթե այս հանդիպումը դառնա առիթ, որ պատանիներից թեկուզ մեկ-երկուսը բացեն գրականության առեղծվածի դուռը, գծեն արժեքների ու չափորոշիչների իրենց սանդղակը —
ուրեմն օրը հաջողեց։
Շնորհակալ ենք սիրելի Խնկո Ապոր գրադարանին՝ հրավերի և հանդիպման ջերմության համար։




