Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» փայլեց Եկատերինբուրգում՝ որպես փառատոնի բացման ներկայացում Սեպտեմբերի 24-ին Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» («Արմմոնո» փառատոնի նախագիծ) մոնոներկայացումը, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի խորապես տպավորիչ կատարմամբ, ներկայացվել է «Սվոյ» (Свой) մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնին՝ Եկատերինբուրգում։ Ներկայացումը ընդգրկված է եղել արտամրցութային ծրագրում՝ որպես փառատոնի բացման հատուկ ներկայացում։ Ներկայացմանը ներկա է եղել նաև երևանյան պատվիրակության կազմում փառատոնի հատուկ հյուրի կարգավիճակով մասնակցող՝ «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։ Եկատերինբուրգում «Գոմեշը» ցուցադրվել է լեփ-լեցուն դահլիճում և արժանացել է ջերմ ու ոգեշնչող ընդունելության։ Նարինե Գրիգորյանի հրաշալի կատարումը կրկին հաստատեց ներկայացման բարձր արժեքն ու նրա հուզական ներգործությունը հանդիսատեսի վրա։
ԳՈՄԵՇԸ Եկատերինբուրգում
24 սեպտեմբերի, 2025 թ. — 24 սեպտեմբերի, 2025 թ.
Ռուսաստանի Դաշնություն, Եկատերինբուրգ

Պատկերասրահ




