Պատմության ընթացքը ճանաչող ապագայի գրող Մաթեւոսյանը- գրքերի տաղավար 21.06.25
Մի փոքր #Մաթևոսյան_90 այլևս պատրաստ հրատարակումների մասին։ Շարունակությունը` հաջորդիվ։
- «Օգոստոս» ժողովածուի առաջաբանում մեջբերել եք գրողի «Մեծամոր» էսսեի հետեւյալ տողը. «Ինչ էր հարկավոր, որպեսզի չլիներ այնպես, ինչպես եղավ»։ Կարծես այսօրվա մասին լինի։ Մարգարեակա՞ն է Մաթեւոսյանի գրականությունը, թե՞ պարզապես ասում է բաներ, որ միշտ արդիական են։
- Համոզված եմ, որ մարգարեական է։ Համաշխարհային գրականությունն ունի մարգարե-գրողներ։ Նա ասում է՝ «Գրողը ժամանակների եւ գաղափարների ձեւավորողն է ... Ոչ թե Քրիստոսն է ծնել Հովհաննեսին, Ղուկասին, Մատթեոսին, այլ Մատթեոսը, Ղուկասը, Հովհաննեսն են ծնել Քրիստոսին»:
Մաթեւոսյանը ապագայի գրող է: Անդրեյ Բիտովը մի առիթով ասել է՝ Մաթեւոսյանի ժամանակը վրա կհասնի 100 տարի հետո, երբ ինքն իր իրական տեղում կլինի, իր արժանի բարձրության վրա, իսկ դա կնշանակի, որ թե ինքը իր տեղում կլինի, թե Հայաստանը։
Ամբողջությամբ`https://mediamax.am/am/specialprojects/BookHouse/57993/



