ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԳրական Արխիվ
Վերադառնալ ցանկին

«Բարձունք»-ի արշավն Ահնիձոր

15 հուլիսի, 2025 թ. — 15 հուլիսի, 2025 թ.
Լոռի, Ահնիձոր
«Բարձունք»-ի արշավն Ահնիձոր

«Կրթվենք, զարգանանք, բարձրանանք»` կարգախոսը շապիկներին, ոտքի տակ հողի փոշին` մի խումբ արշավական պատանիներ Բարձունք / Bardzunk -ից Ահնիձոր էին եկել` գրողի հայրենիք ուխտատեղի։

Իրենց հետ բերել էին կարդացած էջեր Հրանտ Մաթևոսյանից, լիքը սեր ու շատ հետաքրքրասիրություն։ Եվ ամենակարևորը՝ բերել էին մի հարց. ո՞վ էր գրողն իրենց համար։

Նրանց դիմավորեց Դավիթ Մաթևոսյանը՝ գրողի որդին։ Հանդիպման վայրը հիշարժան էր՝ Ահնիձորի դպրոցը, որը կրում է Հրանտ Մաթևոսյանի անունը։ Ու շրջան կազմեց` խոսքի, լսելու, հիշելու։

Դավիթը խոսեց գրողի ժառանգության մասին՝ որպես կենդանի նյութի։ Ոչ թե հիշելու համար միայն, այլ ձևավորվելու։ Որպես սերունդ, որ իր վրա պետք է կրի այն պատասխանատվությունը, որ սեր է։ Որպես մարդ, որ աշխարհին նայում է ներսից՝ ոչ թե որպես դիտորդ, այլ որպես մասնակից։

Հարցերը բնական էին ու հուզիչ։

«Իսկ ի՞նչ էր նրա վերջին խոսքը Ձեզ»,— հարցրեց մեկը՝ գուցե չգիտակցելով, թե հարցի մեջ որքան ցավ ու կարոտ կա։

«Ի՞նչ խորհուրդ կտար նա մեզ»,— շարունակեց մյուսը։

Մի պատանի, որ ապագայում ցանկանում է խոհարար դառնալ, իր համար բացահայտեց, որ Մաթևոսյանը վարպետ էր նաև խոհանոցում։ Հիշելու շատ բան ունեցան երեխաները։

Հանդիպումը դարձավ ճանապարհ՝ դեպի գրողի աշխարհը, դեպի այն տեղը, ուր մարդը դառնում է մարդ՝ խոհի, ուշադրության և սիրո շնորհիվ։ Այնտեղ, ուր քաղաքացիությունը սկսվում է մարդասիրությունից, և արվեստը դառնում է պատասխան խոսք աշխարհի հանդեպ։

Եվ երբ հրաժեշտին խմբավարն արտասանեց.

«Շնորհակալ ենք լույսի համար», դա հնչեց որպես ամփոփում, ոչ ավարտ։ Լույսը, որին շնորհակալություն հայտնվեց, նրանց մեջ էր արդեն։ Եվ հենց դա էր ճամփորդության իսկական նպատակը։

Առայժմ, սիրելի պատանիներ)

Պատկերասրահ

«Բարձունք»-ի արշավն Ահնիձոր
«Բարձունք»-ի արշավն Ահնիձոր
«Բարձունք»-ի արշավն Ահնիձոր
«Բարձունք»-ի արշավն Ահնիձոր
«Բարձունք»-ի արշավն Ահնիձոր
«Բարձունք»-ի արշավն Ահնիձոր
«Բարձունք»-ի արշավն Ահնիձոր
«Բարձունք»-ի արշավն Ահնիձոր
«Բարձունք»-ի արշավն Ահնիձոր
«Բարձունք»-ի արշավն Ահնիձոր
«Բարձունք»-ի արշավն Ահնիձոր
«Բարձունք»-ի արշավն Ահնիձոր
«Բարձունք»-ի արշավն Ահնիձոր