ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԳրական Արխիվ
Վերադառնալ ցանկին

«Աշնան արևը» կինոնկարն այլևս ֆրանսերեն

29 մայիսի, 2025 թ. — 29 ապրիլի, 2026 թ.
«Աշնան արևը» կինոնկարն այլևս ֆրանսերեն

«Աշնան արևը» կինոնկարն այլևս ֆրանսերեն լուսագրեր ունի։ Բրավո, Վալերի Բրյուսովի անվան համալսարան) Խոստացան ու արեցին։ Ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի ղեկավարությամբ երեկ, մայիսի 29-ին, համալսարանը հյուրընկալել էր Հրանտ Մաթևոսյան հիմնադրամին, Ազգային կինոկենտրոնին։ Օրվա պատվավոր հյուրն էր և ֆիլմի գլխավոր դերակատարուհին` Անահիտ Ղուկասյանը։ «Աշնան արևը» գրողի հոբելյանին նվիրված «Աստված, էս ի՜նչ սիրուն աշխարհ է» խորագրով միջոցառումների հերթական էջն է` ողջույնի իր ջերմ խոսքում նշեց ռեկտորը։ Ֆրանսերեն լուսագրերը` համալսարանի և մեր երկխոսության հերթական կամուրջը։ Այս «երկխոսությունը» կշարունակվի նաև այլ լեզուներով ` գերմաներեն, ռումիներեն, իտալերեն։ Պարոն Գյուրջինյանը բարձրաձայնեց, որ պարտավորեցնի համալսարանական ընտանիքին շարունակել թարգմանել «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարի լուսագրերը) Իսկ այդ օրն էկրանին գրողի հերոսներն էին, Աղունը` բնության պես տարերայնորեն ամեն ինչ հավաքող, խրատող, բարկացող, ներող, չհաշտվող, բայց անվերջ սիրող։ Թող Մաթևոսյանի խոսքը, արևի պես, շարունակի լուսավորել, ջերմացնել ձեր ուղին, սիրելի համալսարան։

Պատկերասրահ

«Աշնան արևը» կինոնկարն այլևս ֆրանսերեն
«Աշնան արևը» կինոնկարն այլևս ֆրանսերեն
«Աշնան արևը» կինոնկարն այլևս ֆրանսերեն
«Աշնան արևը» կինոնկարն այլևս ֆրանսերեն
«Աշնան արևը» կինոնկարն այլևս ֆրանսերեն
«Աշնան արևը» կինոնկարն այլևս ֆրանսերեն
«Աշնան արևը» կինոնկարն այլևս ֆրանսերեն
«Աշնան արևը» կինոնկարն այլևս ֆրանսերեն