ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԳրական Արխիվ
Վերադառնալ ցանկին

Ահնիձորի Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի սաների այցը Հրանտ Մաթևոսյան կենտրոն

18 մարտի, 2026 թ. — 18 հոկտեմբերի, 2025 թ.
Ահնիձորի Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի սաների այցը Հրանտ Մաթևոսյան կենտրոն

«Լոռվա հանճարեղ մտքի օվկիանը․ քարտեզագրելով Հրանտ Մաթևոսյանի ուղին» ։ Այս խորագրով է Ահնիձորի Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի նախագծային աշխատանքը՝ «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի Smart էկրանների մրցույթի շրջանակում։ Ահնիձորցիներն իրենց ընտրությունը կատարել են ամենաբնական ձևով․ քարտեզագրել իրենց մեծագույն հայրենակցի ուղին ու ճանապարհը բերեց նրանց դեպի մեզ։ Երեխաները տեսան «Ինքնանկարի փորձը» ցուցադրությունը, խոնարհվեցին պանթեոնում, տվեցին հարցեր, լսեցին պատասխաններ, և իրենց հետ տարան մտածելու լույսը։ Այդ ճանապարհի` Մեծի խոսքը կրող ու փոխանցող նախագծի ղեկավարն էր Սիրուշ Քառյանը, փոքրիկ սուրհանդակները` Տիգրանը, Սոնան, Կարոն, Միլենան ու Ալեքսը, իսկ ուղեկցող ուսուցիչը Նանե Քառյանը։ Գյուղն իր փոքրիկներին ուղարկել էր իր պատվարժան զավակին տեսության։ Գյուղի երեխաները Մեծին տեսակցեցին նրա խոսքը իրենց շուրթերին, վաստակած, արժանապատվորեն։

Պատկերասրահ

Ահնիձորի Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի սաների այցը Հրանտ Մաթևոսյան կենտրոն
Ահնիձորի Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի սաների այցը Հրանտ Մաթևոսյան կենտրոն
Սիրելի, պաշտելի~ Մաթևոսյան ...
Ահնիձորի Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի սաների այցը Հրանտ Մաթևոսյան կենտրոն
Ահնիձորի Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի սաների այցը Հրանտ Մաթևոսյան կենտրոն